211652_close_icon
views-count2997 դիտում article-date 10:23 16-12-2014

Այն, ինչի մասին նա երազում էր Բուտիրկայում, չիրականացավ. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Քաղաքականությամբ չեմ զբաղվելու: Գիտական հոդվածներ եմ գրելու, հոնորար եմ ստանալու, կոնֆերանսների, սիմպոզիումների և կոնգրեսների եմ մասնակցելու»: 1989 թվականի մայիսին Բուտիրյան բանտում՝ արդեն զգալով, որ դուրս զալը շաբաթների խնդիր է, այդպիսի ծրագրեր ուներ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, պատմաբան Համբարձում Գալստյանը [«Չուղարկված նամակներ», էջ 116): Դեկտեմբերի 14-ին նրա ծննդյան օրն էր, իսկ 20 տարի առաջ՝ 1994 թվականի դեկտեմբերի 17-ին նա սպանվեց: Այն, ինչի մասին նա երազում էր Բուտիրկայում, չիրականացավ. գիտությամբ զբաղվել չհաջողվեց, իր քաղաքական թիմը՝ «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն եկավ իշխանության: Համբարձում Գալստյանը դարձավ Երևանի քաղաքապետ, ապամոնտաժեց Լենինի արձանը։ Համբարձում Գալստյանի գերեզմանին գրված է. «Հեղափոխությունները նախապատրաստում են ռոմանտիկները, իրագործում են Ֆանատիկները, իսկ արդյունքներից օգտվում են սրիկաները»: 19-րդ դարի բրիտանացի գրող, Ֆրանսիական մեծ հեղափոխության մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Թոմաս Քարլայլի այս խոսքերը միանգամայն ճիշտ են»։ Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր