Չիլիում հրաբուխ է ժայթքել
Չիլիի հարավում գտնվող Վիլյարիկա հրաբուխը ժայթքել է: Լավայի հոսքն արդեն տարածվել է: Երկրի իշխանությունները վտանգավորության «կարմիր» աստիճան են հայտարարել: Հրաբխի հարեւանությամբ գտնվող բնակավայրերից տարհանում են բնակիչներին:
Պուկոն քաղաքի ղեկավարի խոսքով՝ բնակիչներն իրենց տները լքում են առանց խառնաշփոթի: Վիլյարիկա հրաբուխը գտնվում է ծովի մակերեւույթից 2840 մետր բարձրության վրա: Այն խաղաղ օվկիանոսի «կրակե օղակի» ակտիվ հրաբուխներից է: Զբոսաշրջիկները հաճախ են այցելել Չիլի հարավ՝ հրաբխի խառնարանում գտնվող լիճը տեսնելու համար: