211652_close_icon

Ավտոմեքենաներ առևանգելու ձախողված փորձեր Կապանում

views-count1707 դիտում article-date 17:26 04-03-2015
Մարտի 3-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Կապանի բաժին է ահազանգել 1950 թ. ծնված Յուրիկ Պ.-ն և հայտնել, որ իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կապանի Թումանյան փողոցից առևանգել են: Ոստիկանները պարզել, որ փախցրած ավտոմեքենան նույն փողոցում բախվել է մեկ այլ «ՎԱԶ-2121»-ի, ինչից հետո հանցանք կատարողը դիմել է փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան առևանգել է 1997 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը ժամը 15.00-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Առևանգված ավտոմեքենան հայտնաբերվել է Բաղաբերդ թաղամասի թիվ 19 շենքի բակում: Նույն օրը 1950 թ. ծնված Աշոտ Մ.-ն նույն բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 13.00-ի սահմաններում Կապանի Բաղաբերդ թաղամասի թիվ 3 շենքի բակից փախցրել են իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան առևանգել է նույն ինքը՝ Դավիթ Ա.-ն: Առևանգված ավտոմեքենան հայտնաբերվել է Հ. Ավետիսյան փողոցի վերջնամասում: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր