Մոսկվայում 7 միլիոն ռուբլի պարունակող բանկոմատ են կոտրել
Երեկ գիշերը անհայտ անձը գողության նպատակով Մոսկվայում բանկոմատ է կոտրել:
Դեպքը տեղի է ունեցել բանկերից մեկի ընդունարանում, որը գտնվում է Նովոյասենեւսկի պողոտայում: Բանկոմատը կոտրելու ընթացքում միացել են անվտանգության ազդանշանները եւ եւ տղամարդը լքել է դեպքի վայրը՝ այդպես էլ չկարողանալով ավարտին հասցնել «սեւ» գործը:
Բանկոմատում 7 միլիոն ռուբլի է եղել: