Սպանությունը դժվար թե բացահայտվի. Նեմցովի փաստաբան
Շաբաթ գիշերը սպանված քաղաքական գործիչ Բորիս Նոմցովի փաստաբանը BBC-ի հետ զրույցում ասել է, որ վստահ չէ, թե սպանությունը կբացահայտվի, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:
Վադիմ Պրոխորովի խոսքով, ինքը ներկայացնում է նաեւ այն կնոջ շահերը, որը սպանության ժամանակ գտնվել է Նեմցովի կողքին:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում մեկնարկել է Նեմցովի հիշատակին նվիրված սգո երթը: