Նեմցովի սպանությունը ողբերգություն է Ռուսաստանի համար. Ավստրալիայի արտգործնախարար
Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոպը Channel 10 հեռուստաընկերության եթերում քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունն անվանել է անիմաստ:
«Դա ողբերգական եւ անիմաստ սպանություն է: Շատերն են ասում, որ սպանությունը քաղաքական դրդապատճառներ ունի: Դա ողբերգություն է Ռուսաստանի եւ դեմոկրատիայի համար»,-հայտարարել է Բիշոպը:
Հիշեցնենք, որ Նոմցովը սպանվել էր շաբաթ գիշերը՝ Մոսկվայի կենտրոնում: Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ ըստ նախագահի՝ դաժան սպանությունը կրում է պատվիրված լինելու հիմքեր: