2323 դիտում
15:51 01-03-2015
Հարցը այսպես է դրված՝ «ով ում հախից կգա». Լեւոն Զուրաբյան
«Փետրվարի 20-ի հանրահավաքը իշխանությունները տապալեցին»: Այս մասին այսօր` մարտի 1-ին Ազատության հարապարակում հրավիրված հանրահավաքին ասաց ՀԱԿ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ եթե անգամ ինչ-որ քաղաքական ուժեր շարքից դուրս են եկել, ժողովուրդը իր վճիռը կայացրել է: Նրա խոսքով, այսօր հավաքվել են ոչ միայն պայքարի, զոհերի հիշատակի, նրանց արյունը թափողների դեմ ըմբոստանալու, այլեւ առաջիկա անելիքները քննարկելու համար:
«Պահպանել համազգային դիմադրությունը ընդդեմ ռեժիմի, միավորել ամբողջ ժողովրդին սահմանադրական փոփոխությունների խնդրում, շարունակել հանրահավաքային ճնշումը: Հարցը այսպես է դրված՝ ով ում հախից կգա»,-ավելացրեց Լեւոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո չեղյալ հայտարարվեց: Սակայն ՀԱԿ-ը հանրահավաք հրավիրեց մարտի 1-ին:
Հիշեցնենք նաեւ, որ 7 տարի առաջ մարտի 1-ին քաղաքական ընդվզումների ժամանակ 10 մարդ զոհվեց, որոնցից երկուսը իրավապահ համակարգից:
Այսօր մի շարք քաղաքական ու քաղաքացիական ուժեր, հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիներ մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաեւ Մյասնիկյանի արձանի մոտ:
Մարտի 1-ի զոհերն են` Տիգրան Խաչատրյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:
Նմանատիպ նյութեր
2089 դիտում
20:51 28-09-2014
Մարդ, ում հաջողվում է ձգողականության «հախից գալ». տեսանյութեր, ֆոտոշարք
Այս բաժնից
841 դիտում
19:01 22-11-2024
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները (տեսանյութ)
664 դիտում
18:37 22-11-2024
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ