211652_close_icon
views-count1445 դիտում article-date 10:59 01-03-2015

Կայացել է Գյումրու մանկավարժական համալսարանի խորհրդի նիստը

Նախօրեին տեղի ունեցավ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի խորհրդի նիստը: Ինստիտուտի խորհրդի նախագահ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ընթերցեց հերթական նիստի օրակարգը: Ծավալվեց բավականին կառուցողական, ինչ որ տեղ նույնիսկ կողմերի համար առողջ քննադատությամբ համեմված քննարկում հատկապես բուհի շրջանավարտների, նրանց հետագա աշխատանքի տեղավորման, կադրային քաղաքականության, ընդհուպ, մինչև շրջանավարտների որակական խնդիրների վերաբերյալ: Մարզպետը նշեց հեռավոր համայնքներում մանկավարժական կադրերի բացակայությամբ պայմանավորված մի քանի առարկաներ մեկ մանկավարժի կողմից դասավանդելու փաստը: ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը մտահոգություն հայտնեց, որ հանձնաժողովներում քիչ են ընդգրկված ուսանողները, որին ոչ միայն չհամաձայնեցին պատասխանատուներն, այլև հիմնավորեցին, որ ձևավորվող բոլոր հանձնաժողովների ուղիղ կեսը կազմում են ուսանողները, որն արդեն վաղուց դարձել է բուհում ավանդույթ, և հավելեցին, որ երևի միակ բուհն է, որտեղ ուսանողությունը քաղաքական ուղղվածություն չի դրսևորում:

Նմանատիպ նյութեր