211652_close_icon
views-count1893 դիտում article-date 21:40 04-12-2014

Գալուստ Սահակյանի եւ Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ նիստում կընտրվի Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահը

Դեկտեմբերի 5-ին, ժամը 16.00-ին տեղի կունենա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տարեվերջյան խորհրդի նիստը, որի ընթացքում կընտրվի խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահն այս պահին Տիգրան Սարգսյանն է: Նիստը վարելու է խորհրդի անդամ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստին մասնակցելու են նաեւ խորհրդի անդամներ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Խորհրդի նախագահի ընտրությունից հետո, օրակարգի 2-րդ հարցը համալսարանի 2014թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունն է եւ համալսարանի 2015թ. բյուջեի նախագիծը, որը կներկայացնի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Խորհուրդը կքննարկի եւ կգնահատի հաշվետվությունը, ապա կհաստատի համալսարանի 2015թ. բյուջեն:

Նմանատիպ նյութեր