36092 դիտում
14:30 28-02-2015
Ինչո՞ւ էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարգադրությամբ 400-ից ավելի զինվորներ ժամանել մայրաքաղաք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարգադրությամբ հանրապետությունում շարունակվում է զորամասերում ծառայող զինվորների էքսկուրսիան Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր զինվորական պանթեոն:
Այսօր՝ փետրվարի 28-ին, Արմավիրում տեղակայված N զորամասի 400-ից ավելի զինվորներ իրենց սպայական կազմով այցելեցին նշված վայրեր:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ բավականին հուզիչ էին այն պահերը, երբ զինվորների հետ ողջագուրվում էին նրանց հարազատներն ու անգամ պատահական մարդիկ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս ակցիան երկար ժամանակ է, գործում է և դրական լիցքեր է հաղորդում, առաջին հերթին, զինվորներին ու բարձրացնում նրանց հայրենասիրությունն ու մարտունակությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+
Նմանատիպ նյութեր
1610 դիտում
16:45 16-10-2021
Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին. Օհանյանի փաստաբան
Այս բաժնից
2185 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)