ՌԴ մեկնելու համար Տավուշի մարզում տղամարդիկ սկսել են կրել իրենց կնոջ ազգանունը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Տավուշի մարզի բնակավայրերում բազմաթիվ երիտասարդ տղամարդիկ իրենց իսկական ազգանունը փոխել և կրում են իրենց կնոջ ազգանունը:
Դրա պատճառն այն է, որ նրանք նախկինում Ռուսաստանում օրենքի հետ կապված խնդիրներ են ունեցել և երկրից վտարվել: Արդյունքում այդ տղամարդիկ ստիպված Հայաստանում փոխել են իրենց անձնագիրը և վերցրել իրենց կնոջ ազգանունը, որպեսզի հնարավորություն ունենան նորից մեկնել Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Տղամարդիկ կան, ովքեր փոխել են նաև իրենց անունը և վերցրել ռուսական անուններ:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: