Մոսկվայում սպանվել է Բորիս Նեմցովը. տեսանյութ
Անցած գիշեր Մոսկվայում սպանվել է հայտնի քաղաքական ընդդիմադիր գործիչ, ՌԴ նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովը: Նրա վրա կրակոց է արձակվել 7-8 անգամ:
Ըստ լրատվամիջոցների հաղորդման՝ սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում՝ Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա: Հանցագործը դեպքի վայրից հեռացել է սպիտակ մեքենայով:
Հայտնի է նաև, որ Բ. Նեմցովի հետ այդ պահին եղել է 24-ամյա մի կին: Հարուցվել է քրեական գործ: