211652_close_icon
views-count3823 դիտում article-date 09:16 28-02-2015

Նոր մանրամասներ Գերմանիայում հայ ձեռներեց Գրիգոր Գրիգորյանի սպանությունից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Գերմանիայի Բիլիֆելդ քաղաքի մշակութային համայնքի ղեկավար խորհրդի անդամ, սպանված 36-ամյա Գրիգոր Գրիգորյանի մտերիմները չեն հավատում, որ տղային կարող էին սպանել ավտոկայանատեղի շուրջ առաջացած վիճաբանության համար, քանի որ Գերմանիայում ավտոկայանատեղիներն այնքան մեծ են, որ որևէ մեկն այդ հարցի շուրջ չի վիճի: Թերթը կատարվածի շուրջ զրուցել է Բիլիֆելդ քաղաքում ապրող, Գրիգոր Գրիգորյանի ընտանիքի մտերիմներից մեկի՝ Կարինեի հետ: Ըստ նրա՝ Գրիգորի ընտանիքը Բիլիֆելդ քաղաքում շատ հարգված ընտանիք է, և կատարվածը շատ զարմանալի է իրենց համար: Ինչպես նշեցինք՝ Գրիգորի վրա կրակել են մի քանի անգամ: Նա ասել է, որ հանցագործները եղել են երկուսը. այդ մասին ականատեսներն են հայտնել: Ու Գրիգորի վրա եղել են մի քանի հրազենային վնասվածքներ: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր