211652_close_icon
views-count11062 դիտում article-date 16:30 27-02-2015

7 օր առաջ անհետացած զինծառայողին հարազատները ողջ տեսնելու հույսով են ապրում

Գյումրիի ռուսական սահմանապահ ուղեկալի զորամասերից մեկից փետրվարի 20-ի երեկոյան անհետացած զորամասի 26-ամյա զինծառայող Արթուր Աֆյանը դեռ չի գտնվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը: Նա նշեց, որ հարազատները ապրում են հույսով, որ կենդանի կգտնեն: «Քանի դեռ դիակը չեն գտել, հարազատները նրան ողջ տեսնելու հույսով են ապրել»,- ավելացրեց գյուղապետը՝ նշելով, որ նրա մասին այս պահին ավելին հայտնի չէ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Աֆյանը անհետացել է փետրվարի 20-ին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը: Ի դեպ, դա այն նույն զորամասն է, որտեղ ծառայել է ոճրագորճ Վալերի Պերմյակովը: Գյուղապետը մեր թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Արթուրի կինն է իրենց գյուղից: Նրանք 2 ամսական փոքրիկ ունեն: Անհետանալուց առաջ Արթուրը զանգահարել է կնոջը և խնդրել, որ իրենց լավ նայեն: Գյուղապետից տեղեկացել էինք նաև, որ Արթուրը 3500 դոլարի պարտք է ունեցել և, նախնական տեղեկություններով, նա պարտքի պատճառով է անհետացել: Համագյուղացիները պատմել են նաև, որ Արթուրն իր հետ խոհանոցի դանակն է տարել, և մինչև այս պահն իրավապահները փնտրում են նրան:

Նմանատիպ նյութեր