1667 դիտում
10:25 27-02-2015
Սխալ է այն կարծիքը, որ պետությունը պետք է մեզ համար հարմարավետ կյանք ապահովի. Առավոտ
Առավոտ թերթը գրում է.
«Կյանքում ամենածանր բաներից է սեփական սխալները խոստովանելը: Դրա համար պետք է ունենալ բավականաչափ թեթև բնավորություն [լավ իմաստով], որը հնարավորություն է տալիս հեշտությամբ հրաժարվելու մոլորություններից։
Վերցնենք թեկուզ մի օրինակ երեկվա լրահոսից՝ չարժե՝ արդյոք խոստովանել, որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը տապալված նախագիծ է, և դրա վրա այլևս փող չծախսել:
Սակայն այստեղ կցանկանայի խոսել ավելի մեծ և ավելի սկզբունքային սխալի մասին, որը պիտի խոստովանենք մենք բոլորս՝ այն մարդիկ, ովքեր 1991-ի սեպտեմբերի 21-ից առ այսօր ապրում են Հայաստանում, գուցե նաև, որոշ չափով, Հայաստանից դուրս բնակվող մեր հայրենակիցները: Իսկ արձանագրումն այն պիտի լինի, որ պատմական «աստղերի շքերթի» բարեհաջող դասավորության շնորհիվ մեզ հնարավորություն է տրվել սեփական պետությունը կառուցելու, բայց մենք այդ շինարարությունը դրեցինք միանգամայն սխալ հիմքերի վրա: «Մենք»–ը այստեղ ճիշտ բառ է՝ հենց որ սկսում են մարդկանց կամ կուսակցությունների անուններ տալ, սկսվում է սովորական քաղաքական գզվռտոցը, որի ժամանակ մարդիկ խոսում են ոչ թե պատճառների, այլ հետևանքների մասին: Իսկ սխալն այն է, որ կարծում էինք ու կարծում ենք, որ պետությունը մի մեխանիզմ է, որը պետք է մեզ համար հարմարավետ կյանք ապահովի:
Դա է, ինձ թվում է, գլխավոր մոլորությունը: Շատ ավելի հզոր պետություններ, կայսրություններ կործանվել են ոչ թե բնական աղետների կամ թշնամու հարձակումների պատճառով, այլ որովհետև քաղաքացիների մեծամասնությունը սկսել է նախևառաջ «իր ծառը ջրել»: Հենց որ մարդիկ ցանկացած հարաբերություններում՝ անձնական, թե հասարակական, ավելի շատ վերցնում են, քան տալիս՝ վերջ, այդ հարաբերությունները դատապարտված են կործանման»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2223 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
2877 դիտում
10:58 04-08-2021
Սխալ հիմքեր, սխալ շարունակություն․ «Առավոտ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1405 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»