Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առավել կարիքավոր 125 հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվել է դրամական աջակցություն
Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ավանդույթի համաձայն, այցելել է Հայաստանի կույրերի և Հայաստանի խուլերի միավորումներ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առավել կարիքավոր 125 շահառուների տրամադրել դրամական աջակցություն:
Երևանի քաղաքապետի անունից ողջունելով ներկաներին` Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց խնդիրները Երևանի քաղաքապետարանի ու քաղաքային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում են:
Հատկանշական է, որ Երևանի քաղաքապետարանը սերտ համագործակցում է ինչպես շահառուների, այնպես էլ ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ: