Գեղարքունիքում մարզական միջոցառումներ են անցկացվում
Գեղարքունիքի մարզում մեկնարկել եւ ընթանում են «Գեղարքունյաց ձմեռ-2015» մարզական միջոցառումները: Մրցումներն անցկացվում են Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքային եւ գյուղական խոշոր համայնքներում:
Դրանք արդեն ավարտվել են Լճաշենում, Նորատուսում, Վարդենիս քաղաքում: Միջոցառումն անցկացվում է մարզական ցուցադրական ելույթներով` պարանի ձգում, ըմբշամարտ, կշռաքարի բարձրացում, մրցումներ սահնակներով:
Մարզադահլիճներում կազմակերպվում են նաեւ մինի ֆուտբոլի մրցումներ, իսկ համայնքների գեղարվեստական ինքնագործ խմբերը հանդես են գալիս երաժշտական կատարումներով:
Միջոցառման մրցումները կշարունակվեն մինչեւ մարտ ամսի առաջին տասնօրյակը: