211652_close_icon
views-count1803 դիտում article-date 14:47 26-06-2016

ՊՆ վարչական համալիրում անցկացվում են մարզական միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` հունիս ամսվա վերջին կիրակի օրը զինված ուժերում սահմանված է որպես Ռազմական սպորտի օր: Հունիսի 26-ին, ինչպես զինված ուժերի մյուս ստորաբաժանումներում, մարզական միջոցառումներ են մեկնարկել նաև պաշտպանության նախարարության վարչական համալիրում, որոնց մասնակցում են ՊՆ, ԶՈՒ, ԳՇ սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: Զինված ուժերում անկացվող մարզական միջոցառումները միտված են ֆիզիկական պատրաստության դերը բարձրացնելուն և ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելուն, մրցակցային առողջ մթնոլորտում լավագույններին ու շնորհալիներին ի հայտ բերելու և խրախուսելու նպատակ ունեն: ՊՆ վարչական համալիրի շարահրապարակում մինչ խաղերի մեկնարկն անցկացվել է վիճակահանություն` մրցող թիմերի խաղացանկը կարգավորելու համար: Մարզական միջոցառումների մասնակիցներին ողջունել և հաջողություն է մաղթել ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Մարզական միջոցառումները ՊՆ վարչական համալիրում կանցկացվեն մինչև հուլիսի 1-ը: Անհատական և թիմային հաշվարկով բոլոր մրցանակակիրները կպարգևատրվեն գավաթներով և պատվոգրերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր