Ուկրաինան կարող է զրկվել Արժույթի միջազգային հիմնադրամի միլիարդավոր եվրոյի աջակցությունից
Ուկրաինան վտանգում է ԱՄՀ-ի կազմում գտնվող պետություններից ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորությունը, եթե Ուկրաինայի արևելքում հակամարտությունը սրվի, հայտնել է Bloomberg պարբերականի իրազեկ աղբյուրը:
«4 տարի ժամկետով և 17,5 մլրդ եվրո արժողության ծրագիրը դեռ սպասում է հիմնադրամի՝ 188 պետությունների անդամներից բաղկացած խորհրդի հավանությանը:Համաձայնության հետ կապված խնդիրներ կարող են առաջ գալ, եթե անջատողականները շարունակեն գրոհել և ռազմավարական նշանակության այնպիսի տարածքներ, ինչպիսին Մարիուպոլի օդանավակայանն է»,-փոխանցել է աղբյուրը և հավելել, որ նշված վարկը կլինի Ուկրաինայի տնտեսությունը կայունացնող խարիսխ: