Դեսպան Ղազարյանը հանդիպել է Լեհաստանի Վիշկով քաղաքի ավագ դպրոց հայազգի աշակերտների հետ
Փետրվարի 24-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը աշխատանքային այց կատարեց Լեհաստանի Վիշկովի շրջան:
Այցի ընթացքում դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ շրջանի ղեկավար Բոգդան Պագովսկու և շրջանային խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Վիշկովի շրջանի և Հայաստանի համայնքների հետ համագործակցության, 2015թ. նոյեմբերին շրջանում անցկացվող շախմատի առաջնությանը Հայաստանից ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանում կազմակերպվող շախմատային միջազգային մանկապատանեկան առաջնություններին լեհ երեխաների մասնակցության հարցեր:
Այնուհետև դեսպանը շրջանի ղեկավարների ուղեկցությամբ այցելեց Վիշկով քաղաքի ավագ դպրոց, որտեղ շրջայցի ընթացքում հանդիպում ունեցավ դպրոցում սովորող հայազգի աշակերտների հետ: Դեսպան Ղազարյանն այցելեց նաև Վիշկովի հատուկ կարիքավոր երեխաների կրթության ներառական դպրոց: