2819 դիտում
16:19 18-12-2017
Դեսպան Ղազարյանը «Լյուբլինի դիվանագիտության դպրոց»-ի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցության հիմնական ուղղությունները
Դեկտեմբերի 16-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը Լյուբլինի վոյևոդության մարզպետարանի դահլիճում հանդիպում ունեցավ ԼՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ գործող «Լյուբլինի դիվանագիտության դպրոց»-ի մասնակիցների հետ:
Հանդես գալով դասախոսությամբ՝ դեսպան Ղազարյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները, Հայաստանի մասնակցությունը միջազգային կառույցներին, Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությունը, անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը, դրա միջազգային ճանաչման գործընթացին՝ այդ համատեքստում կարևորելով Լեհաստանի կողմից ցեղասպանության ճանաչման փաստը:
Հանդիպման ընթացքում Էդգար Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ շեշտելով, որ վերջին շրջանում լեհ զբոսաշրջիկների մոտ զգացվում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրության զգալի աճ:
Դեսպան Ղազարյանն իր ելույթում խոսեց նաև այս տարի նշվող երկու կարևոր իրադարձությունների՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Լեհաստանում Հայ Առաքաքելական եկեղեցուն շնորհված արտոնության 650-ամյակների մասին, որի ընթացքում տեղեկացրեց Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ նշանակալի դերակատարում ունեցած հայազգի գործիչների, ինչպես նաև երկու հոբելյանների շրջանակներում տեղի ունեցած մի շարք գլխավոր միջոցառումների և պատմական բնույթի իրադարձությունների մասին:
Մասնակիցների խնդրանքով դեսպանը ներկայացրեց դիվանագիտական աշխատանքի առանձնահատկությունները, Լեհաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը և պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի:
Նմանատիպ նյութեր
913 դիտում
19:02 19-09-2024
Քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հիմնական հեռանկարային ուղղությունները
1224 դիտում
15:15 26-02-2015
Դեսպան Ղազարյանը հանդիպել է Լեհաստանի Վիշկով քաղաքի ավագ դպրոց հայազգի աշակերտների հետ
Այս բաժնից
865 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
718 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
514 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը