963 դիտում
13:35 01-04-2015
Դեսպան Ղազարյանը հանդիպել է Լեհաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ
Մարտի 31-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անջեյ Արենդարսկու հետ:
Առևտրաարդյունաբերական պալատի նախագահը ողջունեց դեսպան Ղազարյանի այցը պալատ և հաջողություններ մաղթեց նրան իր առաքելության իրականացման ընթացքում՝ ակնկալելով այդ ժամանակահատվածում հայ-լեհական գործարար հարաբերությունների զարգացում: Պալատի նախագան իր խոսքում նշեց, որ հայ-լեհական գործարար կապերը վերջին տարիներին ունեն զարգացման կայուն աճ, սակայն դրանց ծավալները հնարավոր է ավելի զարգացնել: Անդրադառնալով ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի. ինչպես նաև ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության հետ Լեհաստանի առևտրաարդյունաբերական պալատի ստորագրած համագործակցության պայմանագրերին` Անջեյ Արենդարսկին գոհունակություն հայտնեց հայ գործընկերների հետ իրենց համագործակցությունից:
Իր հերթին դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար՝ նշելով, որ հայ-լեհական գործարար կապերի զարգացումը հանդիսանում է երկու պետությունների հարաբերությունների կարևոր բաղադրիչներից մեկը: Դեսպանը նշեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ստեղծված հեռանկարները՝ շեշտելով այն մրցակցային առավելությունները և գործարար միջավայրում առկա հնարավորությունները, որոնք վերջին տարիներին ստեղծվել են Հայաստանում: Էդգար Ղազարյանի դիտարկմամբ` Հայաստանը կարող է լուրջ գործընկեր հանդիսանալ եվրոպական, մասնավորապես լեհական ընկերությունների համար ԵՏՄ միասնական տարածքում ակտիվ գործարարությամբ զբաղվելու համար:
Հանդիպման ավարտին դեսպան Ղազարյանը Լեհաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահին տեղեկացրեց 2015թ. ընթացքում Հայաստանում կայանալիք գործարար համաժողովների ու ցուցահանդեսների մասին՝ առաջարկելով դրանցում դիտարկել նաև լեհական ընկերությունների մասնակցությունը:
Նմանատիպ նյութեր
3446 դիտում
21:13 14-02-2017
Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպում է ունեցել Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ
1140 դիտում
16:49 20-03-2015
Դեսպան Ղազարյանը հանդիպել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2113 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
748 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար