4856 դիտում
18:54 29-11-2019
ՀՀ ՊՆ-ն չի երկարաձգի 27 տարին լրացած չծառայածներին քրեական հետապնդումից ազատող օրենքի ժամկետը
ՀՀ պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ որոշել է պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետի երկարացման չգնալ: Արդյունքում 27 տարին լրացած պարտադիր զինծառայություն չանցած անձինք հնարավորություն կունենան միայն մինչև դեկտեմբերի 31-ը, վերադառնալով Հայաստան ու վճարելով օրենքով սահմանված վճարը, ազատվել քրեական հետապնդումից:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Հիմա ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս պահի դրությամբ որոշվածը հետևյալն է՝ մենք այլևս այդ օրենքի երկարացման չենք գնալու: Հնարավորություն են ունենալու մինչև օրենքի գործողության ժամկետի ավարտը՝ դեկտեմբերի 31-ը գալ ու վճարել այդ գումարը: Քրեական պատասխանատվության են ենթարկվելու այն քաղաքացիները, որոնք չեն հասցնի գալ ու ներկայանալ»,-ասաց փոխնախարարը:
Բալայանը նաև նշեց, որ պատգամավորների կողմից կա օրենքի գործողության ժամկետը երկարացնելու նախաձեռնություն, սակայն իրենք տվել են իրենց բացասական եզրակացությունը:
Գործող «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց վերադառնալ Հայաստան, սահմանված ժամկետում վճարել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարն ու ազատվել քրեական հետապնդումից: Սույն օրենքը գործում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
Նմանատիպ նյութեր
1766 դիտում
13:15 14-07-2022
Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ 65 տարին լրացած տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց
4880 դիտում
14:49 26-02-2015
Զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած երիտասարդները կազատվեն քրեական հետապնդումից
Այս բաժնից
811 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
673 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
466 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը