211652_close_icon
views-count1191 դիտում article-date 15:02 26-02-2015

Ջոն Քերրին Վենեսուելային մոտալուտ պատժամիջոցներով է սպառնացել

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին սուր քննադատության է արժանացրել Վենեսուելայի կառավարությանը և խոստացել, որ շատ շուտով Վաշինտոնն այդ երկրի կառավարության անդամների դեմ պատժամիջոցներ կսահմանի: Նա հայտարարել է, որ Վենեսուելան շարունակում է շարժվել սխալ ուղղությամբ և սխալ որոշումներ ընդունել: «Մեր պատասխանը կլինի որքան հնարավոր է՝ շուտ պատժամիջոցներ կիրառելը»,-ասել է նա: Հիշեցնենք, որ 2014 թ-ի դեկտեմբերին ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն տվեց օրինագծին, որով թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել վենեսուելացի այն չինովնիկների նկատմամբ, որոնց ԱՄՆ-ն մեղադրում է 2014 թ-ի սկզբին բողոքի ակցիայի մասնակիցների իրավունքները ոտնահարելու մեջ:

Նմանատիպ նյութեր