211652_close_icon

Ներկայումս աշխատանքներ են տարվում սահմանադրական փոփոխությունների տեքստը նախապատրաստելու համար. Ժողովուրդ

views-count1355 դիտում article-date 08:39 26-02-2015
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը թերթի հետ զրույցում չի հերքել, որ ներկայումս աշխատանքներ են տարվում սահմանադրական փոփոխությունների տեքստը նախապատրաստելու համար: Ըստ Պողոսյանի՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը մշակելուց և Սերժ Սարգսյանին ներկայացնելուց հետո հանձնաժողովը նիստ չի գումարել: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հանձնաժողովի անդամներն այժմ բուն փոփոխությունների տեքստի վրա չեն աշխատում, Պողոսյանը պատասխանել է. «Ես ո՛չ հերքում և ո՛չ էլ հաստատում եմ այն հանգամանքը, որ հանձնաժողովի առանձին անդամներ այժմ աշխատում են փոփոխությունների տեքստի վրա: Իսկ հանձնաժողովն այս ընթացքում նիստ չի գումարել, և սպասում ենք հայեցակարգի հաստատմանը»: Այն հարցին, թե ինքն անձամբ այժմ աշխատո՞ւմ եք փոփոխությունների տեքստի վրա, Վարդան Պողոսյանը պատասխանել է . «Այդ հարցին ևս ես չեմ կարող պատասխանել»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր