1096 դիտում
09:16 16-05-2023
ՔՊ-ում նախապատրաստական թեժ աշխատանքներ են տարվում. ժողով կլինի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հունիսին քաղաքական երկրորդ ժողովն է անցկացնելու Դիլիջանում:
Ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:
«Ժողովուրդ» օրաթերթն իր ՔՊ-ական աղբյուրներից տեղեկացավ, որ թեեւ ժողովի օրը դեռ հստակեցված չէ, բայց կուսակցությունում նախապատրաստական թեժ աշխատանքներ են տարվում:
ՔՊ-ակաները հրավիրյալների ցանկն են հստակեցնում, ժողովի օրակարգի շուրջ են քննարկումներ անում, ինչպես նաեւ ժողովի անցկացման համար հյուրանոց են փնտրում:
Իշխանականները ջանք չեն խնայում, որ կուսակցության քաղաքական ժողովը բարձր մակարդակով անցնի, որպեսզի վարչության կեղծված ընտրություններից հետո Փաշինյանը գոհ մնա իրենցից:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցեց Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ՔՊ ժողովի անցկացման համար, որոնք տեսանելի են քաղաքում:
«Համենայնդեպս ես տեղյակ չեմ այդ ամենի մասին»,-ասաց քաղաքապետը՝ խուսափելով կոնկրետ հարցերի պատասխանելուց»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1126 դիտում
11:12 03-04-2021
ՀԱԷԿ-ում աշխատանքներ են տարվում շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ․ «Հայաստանի Հանրապետություն»
1298 դիտում
08:39 26-02-2015
Ներկայումս աշխատանքներ են տարվում սահմանադրական փոփոխությունների տեքստը նախապատրաստելու համար. Ժողովուրդ
Այս բաժնից
3223 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»