748 դիտում
17:32 25-02-2015
Փաստաբանները կարող են փորձաքննություն պատվիրել արտադրական կարգով
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր` փետրվարի 25-ին, Փաստաբանների պալատի և ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը:
Ստորագրման պաշտոնական արարողությունից հետո Փաստաբանների պալատի նախագահը ողջունել է համագործակցության նման ձևաչափը և նշել, որ այս համագործակցության շահառուն լինելու է հասարակությունը: ՙՎերջին շրջանում արդիական է դարձել հատուկ մասնագետների միջոցով ճշմարտությունը վեր հանելը և փաստաբաններիս համար դա շատ կարևոր գործիք է՚,-նշել է Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով Փորձաքննությունների ազգային բյուրոն տրամադրված է իրենց հնարավորությունները ի նպաստ դնել փաստաբաններին: Այսինքն փաստաբաններն էլ կկարողանան արտադատական կարգով փորձաքննությունների համար դիմել և ստանալ հետազոտությունների արդյունքներ, որը կհեշտացնի փաստաբանների աշխատանքը:
Արտաշես Ջավադյանը կարևորելով Փաստաբանների պալատի հետ համագործակցությունը նշել է,-ՙմենք նույն խստությամբ, նույն գիտական հիմնավորվածությամբ ու նույն ռեժիմով կփորձենք աշխատել փաստաբանների հետ՚:
Կողմերը պայմանավորվել են համագործակցել նաև փաստաբանական դպրոցի հետ՝ ունկնդիրներին փորձաքննություններին առնչվող թեմաներով դասախոսություններ ներկայացնելու միջոցով։
Նմանատիպ նյութեր
2038 դիտում
17:40 15-04-2022
Թմրամոլը կարող է պատվիրել և ձեռք բերել թմրամիջոց՝ առանց թմրավաճառի հետ առերես հանդիպման. ասուլիս՝ ՔԿ-ում
2464 դիտում
14:10 22-01-2014
Ռուսաստանում ադրբեջանցին պատվիրել էր հարազատ եղբոր սպանությունը
Այս բաժնից
1213 դիտում
21:22 04-01-2025
Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
1222 դիտում
20:53 04-01-2025
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
1210 դիտում
20:07 04-01-2025
«Մեղրին Քոչարյանը հանձնում էր» թեման այլևս միայն ծաղրի է արժանի. Բագրատ Միկոյան. Yerevan today