Ռուսաստանում ադրբեջանցին պատվիրել էր հարազատ եղբոր սպանությունը
Ռուսաստանի Դաշնության Կեմերովի շրջանի ոստիկանության հետաքննչական կոմիտեն ավարտել է Կեմերովի շրջանում տեղի ունեցած պատվերով սպանության հետաքննությունը:
Պարզվել է, որ Ադրբեջանի 44-ամյա և 30-ամյա բնակիչների միջև, ովքեր նաև հարազատ եղբայրներ էին, կոնֆլիկտ է տեղի ունեցել պարտքերի պատճառով:
Ավագ եղբայրը հարցը լուծելու հեշտ տարբերակ է գտել. նա վարձու մարդասպանին 250,000 ռուբլու դիմաց պատվիրել է սպանել իր եղբորը, ով գումար էր վերցրել իրենից և չէր վերադարձնում, իսկ ավելի ուշ սպանվածի արազատները հայտնում են ոստիկանությանը նրա անհայտանալու մասին:
Ոորոնողական աշխատանքների արդյունքում հաջողվում է ձերբակալել և՛ մարդասպանին, և՛ սպանությունը պատվիրողին: