Ջոհար Ցարնաևին տեղափոխել են Կոլորադոյի գաղտնի բանտ
Բոսթոնի ահաբեկչության մեղավոր Ջոհար Ցարնաևին ոստիկանությունը տեղափոխել է Կոլորադո նահանգի Ֆլորենս քաղաքի հատուկ բանտ, հաղորդում է Associated Press-ը:
ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ Ցարնաևը կպահվի գերգաղտնի բլոկում, որը նախատեսված է ամենավտանգավոր հանցագործների համար:
Այնտեղ գտնվող բանտարկյալներին արգելված են գրեթե ամեն տեսակի շփումներն արտաքին աշխարհի և միմյանց հետ: Թույլատրվում է միայն տեսակցությունը ամենամոտ հարազատների և փաստաբանների հետ, իսկ բանտախուցը կարելի է լքել միայն ձեռքերն ու ոտքերը շղթայված վիճակում:
Ցարնաևի մահվան դատավճիռը ծրագրվում է իրականացնել Ինդիանա նահանգի բանտերից մեկում: