211652_close_icon
views-count3369 դիտում article-date 12:12 25-02-2015

Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` "Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին": Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` "Կրթության ազգային ինստիտուտ" ՓԲԸ, "Մանկավարժական նախաձեռնություն" հայկական ասոցիացիա, "Կրթություն առանց սահմանի" ՀԿ, "Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ", "Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան":

Նմանատիպ նյութեր