1276 դիտում
11:23 03-09-2015
Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել. «Ազգային երգ ու պար» առարկան կշարունակվի 6-րդ դասարանում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` "Հանրակրթական հիմնական դպրոցի 6-րդ դասարանի "Ազգային երգ ու պար" առարկայի ծրագիրը հաստատելու մասին":
Համաձայն հրամանի` առարկային 6-րդ դասարանում կհատկացվի տարեկան 51 ժամ, շաբաթը` 1,5 դասաժամ: 6-րդ դասարանում շարունակվելու են նախորդ տարվա ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքային համակարգի զարգացման ուղղությամբ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքները:
Սովորողներն այս դասարանում կծանոթանան համայնքային, ծիսական, հարսանեկան և աշխատանքային պարերին և պարերգերին, կխորացնեն գիտելիքները պաշտամունքային պարերի և պարերգերի մասին, ինչպես նաև կսովորեն մանկական խաղերգեր և հայրենասիրական երգեր: Ծրագրում կարևոր տեղ է հատկացվել որսորդական պարերին և հատկապես ռազմապարերին:
Նմանատիպ նյութեր
1200 դիտում
14:11 02-07-2015
Արմեն Աշոտյանի հրամանով 2015-2016 ուստարվանից Հայաստանի ևս 100 դպրոցներում կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկան
1464 դիտում
18:48 30-09-2015
Վերապատրաստվել է «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդող ավելի քան 100 ուսուցիչ
1166 դիտում
16:24 20-05-2015
«Ազգային երգ ու պար» առարկայի նպատակը ազգային արժեհամակարգի ձևավորումն է. Արմեն Աշոտյան
Այս բաժնից
955 դիտում
21:01 31-01-2025
Լիտվայի դեսպանը շնորհավորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ
1240 դիտում
20:49 31-01-2025
Աղազարյանի որդին դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
2260 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել