5241 դիտում
19:34 04-05-2015
Նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` "2014-2015 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին":
Համաձայն աշխատակարգի` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, ենթակայությունից և ուսուցման լեզվից, 2014-2015 ուստարվա ուսումնական պարապմունքները կավարտվեն 2015թ. մայիսի 22-ին՝ հնգօրյա կամ մայիսի 23-ին՝ վեցօրյա ուսումնական շաբաթով աշխատող ուսհաստատության համար` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` 1-ին դասարանների, առնվազն 32 ուսումնական շաբաթ` 2-րդ դասարանների և առնվազն 34 ուսումնական շաբաթ` 3-12-րդ դասարանների համար:
Հունիսի 1-22-ն ուսհաստատությունների 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում կանցկացվեն համապատասխանաբար` գիտելիքների ստուգում, ավարտական և պետական ավարտական քննություններ:
Նմանատիպ նյութեր
1554 դիտում
13:32 27-08-2015
Նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել
2250 դիտում
13:14 07-10-2015
Նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել
3027 դիտում
12:12 25-02-2015
Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել
Այս բաժնից
1165 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1270 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1483 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ