Հարավային Կորեայում զինված անձը 3 մարդ է սպանել
Հարավկորեական Սեջոն քաղաքում անհայտ անձը խանութներից մեկում կրակ է բացել, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել:
Ըստ տեղեկությունների՝ սպանվածներից մեկը խանութի մենեջերն է եղել:
Կրակոցից հետո հանցագործը տարածքը լքելուց առաջ այրել է խանութը:
Ենթադրյալ հանցագործի մարմինը գտել են Կոնջու քաղաքում իր ավտոմեքենայի մեջ:
Հնարավոր է՝ նա ինքնասպան է եղել:
Ըստ լրատվամիջոցների՝ կասկածյալը խանութի մենեջերի փոքր քրոջ նախկին ընկերն է եղել: