Փրկարարներն ավտոմեքենանները դուրս են բերել արգելափակումից
Փետրվարի 24-ին, ժամը 17.39-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 SP 865 պետհամարանիշով ավտոմեքենան (5 ուղևոր):
***
Փետրվարի 24-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ տառերի պուրակի մոտակայքում, «Մազդա 6» մակինշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Աշտարակ-Ապրան 15-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Մազդա-6» մակնիշի 05 SO 655 պետհամարանիշով ավտոմեքենան: