Ինչպիսի եղանակ է սպասվում ձմռան վերջին օրերին
[color=#AD7FA8]Հանրապետության տարածքում՝[/color]
Փետրվարի 25-28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-28-ին, մարտի 1-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
[color=#AD7FA8]Երևանում՝[/color]
Փետրվարի 25-28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի ցերեկը սպասվում է անձրև: