211652_close_icon
views-count653 դիտում article-date 21:03 24-02-2015

Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչը հավատարմագրման նամակ հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Պասկալ Միշոյին՝ հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը, ողջունելով հյուրին, հաջողություն մաղթեց նրան՝ իր առաքելության իրականացման գործում, և հույս հայտնեց, որ ներկայացուցիչը կնպաստի Հայաստանի կառավարության և Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության խորացմանը, համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Պասկալ Միշոն վստահեցրեց, որ կանի առավելագույնը՝ ՊՀԾ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար։ Զրույցի ընթացքում քննարկվեցին Պարենի համաշխարհային ծրագրի և Հայաստանի կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության հարցերը, անդրադարձ արվեց իրականացվող ծրագրերին և հեռանկարային նախագծերին:

Նմանատիպ նյութեր