211652_close_icon
views-count869 դիտում article-date 18:52 10-02-2014

Թայլանդի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թայլանդի թագավորության դեսպան Իթթի Դիթբանյոնգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Իթթի Դիթբանյոնգն իր փորձը և գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-թայլանդական հարաբերությունների զարգացման: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Դիթբանյոնգը վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։ Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, գիտակրթական և մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր