211652_close_icon

Ջերմուկում անցկացվել է «Ձնեմարդուկ-2015» փառատոնը

views-count1920 դիտում article-date 23:15 24-02-2015
Օրերս Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում Ջերմուկի զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է «Ձնեմարդուկ-2015» ամենամյա փառատոնը: Միջոցառմանը ակտիվորեն մասնակցել են քաղաքի բնակիչները, քաղաք ժամանած տուրիստական խմբերը և հյուրեր՝ այլ մարզերից ու բնակավայրերից: Միջոցառման ընթացքում կազմակերպվել են ձմեռային խմբային խաղեր և մրցույթներ, հեծանվային զբոսաշրջություն՝ արշավ դեպի Ջերմուկի Ջրահարսի վարսեր ջրվեժ: Կազմակերպված սառցե և ձնե քանադակների մրցույթին մասնակցել են չորս քանդակագործներ և սիրողական շուրջ 80 թիմ: Միջոցառման ավարտին տեղի է ունեցել մրցանակների հանձնում:

Նմանատիպ նյութեր