Մոսկվայում հունիսի 6-7-ը կանցկացվի իտալական մշակույթի «Իտալոմանիա - 2015» փառատոնը
Մոսկվայի Նկարչի կենտրոնական տանը կկառուցվի իտալական ավան, պանդոկ և պատկերասրահ, որտեղ հունիսի 6-7-ը կանցկացվի իտալական մշակույթի «Իտալոմանիա - 2015» փառատոնը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, փառատոնն առաջին հերթին հաշվարկված է նրանց համար, ովքեր ուսումնասիրում են իտալերեն, սակայն մենք սպասում ենք նաև բոլոր Իտալիայի ոգով, մշակույթով հետաքրքրվողներին: Փառատոնը կբացվի հայտնի իտալացի բարդ Ալեսսիո Լեգայ համերգով, ով կկատարի Օկուջավայի, Գալիչի, Վիսոցկու երգերը իտալերենով: Փառատոնի ծրագրում է նաև Ջովանի Վերոնեզիի «Սայլի հինգերորդ անիվը» ֆիլմի պրեմիերան, ինչպես նաև Ֆեդերիկո Ֆելինիի գործունեությանը նվիրված «Իմ Ֆե Ֆե» ներկայացումը: