211652_close_icon

1-ամյա Արմանը տառապում է հազվադեպ գենետիկական հիվանդությամբ․ ընտանիքը բարի մարդկանց օգնության կարիքն ունի

views-count3667 դիտում article-date 12:20 21-02-2026
Արման Գրիգորյան — 1 տարեկան 3 ամսական։ Բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, քաղաք Երևան։

Արմանը տառապում է հազվադեպ գենետիկական հիվանդությամբ՝ Ախոնդրոպլազիա (Achondroplasia)։

Ախոնդրոպլազիան գենետիկական հիվանդություն է, որը ազդում է ոսկրերի աճի վրա և պահանջում է շարունակական բժշկական հսկողություն և երկարաժամկետ բուժում։

Բժիշկների եզրակացության համաձայն Արմանին անհրաժեշտ է հատուկ դեղորայքային բուժում՝ հիվանդության բարդությունները նվազեցնելու և կյանքի որակը բարելավելու նպատակով։

Արմանին անհրաժեշտ է Voxzogo (subcutaneous powder for injection) դեղորայքը։

Դեղորայքի ընդունման կուրսի տևողությունը կազմում է մոտավորապես 12 տարի։

Նշված դեղամիջոցը արտադրվում է ԱՄՆ-ում և համարվում է արդյունավետ բուժման միջոց ախոնդրոպլազիայի դեպքում։

12 տարվա ամբողջական բուժման ընդհանուր արժեքը կազմում է՝ 4,917,864 $

Այս գումարը ընտանիքի համար անհնար է ինքնուրույն ապահովել, այդ պատճառով դիմում ենք բարի մարդկանց օգնությանը։

Մանրամասները՝ սկզբնաբղյուր կայքում

Նմանատիպ նյութեր