Տանզանիայի արևելքում ուսուցիչն ու 4 աշակերտները զովել են կայծակի հարվածից: Այս մասին հայտնել է AFP գործակալությունը:
Ըստ տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել Նյակասանդա գյուղում: Դպրոցականներն ու ուսուցիչը փորձել են թաքնվել կայծակից, սակայն դա նրանց չի հաջողվել: Մնացած 17 երեխաները տարբեր աստիճանի վնավածքներ են ստացել:
Նշենք, որ վերջին տարիներին նման դեպքեր շատ հաճախ են լինում. 2013թ-ի հունվարի 3-ին Իռլանդիայում Կիլիմանջարո սարի լանջին մի ալպինիստ է մահացել կայծակի հարվածից, իսկ արշավախմբի անդամները վնասվածքներ էին ստացել: