211652_close_icon

Կենտրոնական Աֆրիկայում կայծակի հարվածից 7 ուսանող է զոհվել

views-count1727 դիտում article-date 23:30 25-01-2014
Կենտրոնական Աֆրիկայում գտնվող Բուրունդու փոքրատարածք պետությունում 7 ուսանող կայծակի հարվածի զոհ է դարձել, ևս 50-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ըստ Նյանզի Լակ քաղաքի ադմինիստրացիայի ներկայացուցչի խոսքերի, անդադար տեղացող հորդառատ անձրևների հետևանքով 500 բնակելի տուն է ավերվել, ինչպես նաև վնասվել են ցանքապատ հողակտորներ: Նշենք, որ անցյալ շաբաթ կայծակի հարվածից 4 մարդ է մահացել, 9-ը` վիրավորվել:

Նմանատիպ նյութեր