211652_close_icon

Ոնց նայում եմ, «Վատիկանի պադվալ» արտահայտությունը վերջը ընկնելու է Հռոմի պապի ականջին, ու Նիկոլը նորից հայտնվի միջազգային տհաճ դրության մեջ

views-count1490 դիտում article-date 12:33 17-05-2020
Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ոնց նայում եմ, «Վատիկանի պադվալ» արտահայտությունը վերջը ընկնելու է Հռոմի պապի ականջին, ու Նիկոլը նորից հայտնվի միջազգային տհաճ դրության մեջ։ Այ ընկեր, դու գնա Իջեւանի ձեր տան, հայկական ժամանակի խմբագրության, կամ թեկուզ կառավարական դաչեքի պադվալներում քեզ հետաքրքրող բաները փնտրի, ախր դու ինչ գործ ունես կաթոլիկ աշխարհի կենտրոնի անունն ես շահարկում քո մանկապատանեկան չարաճճիության շրջանակներում։ Ընդ որում, ի՞նչ կապ ունի, որ Միքայել Մինասյանը Վատիկանում դեսպան ա աշխատել։ Պատկերացրու, որ ոչ թե Վատիկանում, այլ Ռուսաստանում ա դեսպան աշխատեր, ռիսկ էիր անելու կիրառել «Կրեմլի պադվալ» արտահայտություն՞ը։ Իհարկե չէ, քանի որ գիտես թե այդ դեպքում Վ.Վ. Պուտինը ինչպիսի դաստիարակչական աշխատանքների կանցկացնեն քո հետ։ Ընդ որում քաղաքական պարզագույն գիտելիքների պակասից ա, որ չգիտես Վատիկանի կշիռը աշխարհում, ու որ նման կերպով այդ արտահայտությունը հոլովելը վիրավորանք ա ողջ Կաթոլիկ աշխարհին..
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր