Ճապոնիայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Այսօր առավոտյան ճապոնիայի հյուսիսարևելյան հատվածում տեղի է ունեցել հզոր՝ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է Tass գործակալությունը:
Ճապոնիայի երկրաբանական վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է խաղաղ օվկիանոսում՝ ճապոնական Հոնսյու կղզուց ոչ հեռու, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա:
Վարչությունը հայտնել է նաև, որ ցունամիի վտանգ չկա: Երկրաշարժը զգացվել է երկրի հյուսիսային 6 ենթակառուցվածքներում:
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: