211652_close_icon
views-count1303 դիտում article-date 18:15 24-02-2015

Մարսագնացներում բանջարեղեն կաճեցնեն. NASA

Ամերիկյան NASA տիեզերական գործակալության գիտնականները, Մարս թռչելու առաջիկա ծրագրի շրջանակում, նախատեսում են մարսագնացներում միրգ եւ բանջարեղեն աճեցնել: Դեպի Մարս թռիչքը բարդ եւ երկար է լինելու: Այն տեւելու է մոտ երեք տարի: Այդ ընթացքում տիեզերագնացներին հարկավոր կլինի նվազագույնը 12 տոննա սննդամթերք, որի պահպանությունը խնդիրներ կառաջացնի: Այդ պատճառով էլ մասնագետները որոշել են միրգ ու բանջարեղեն աճեցնել հենց մարսագնացներում: Գործակալության մասնագետները նախատեսում են այդ ծրագիրը ներկայացնել 2030 թվականին եւ նշում, որ բոլոր տեսակի մրգերն ու բանջարեղենները տիեզերքում աճեցնել հնարավոր չի լինի:

Նմանատիպ նյութեր