211652_close_icon
views-count7592 դիտում article-date 23:34 23-02-2015

Երևանում 31-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Գևորգ Տոնոյանը իր վարած Mercedes մակնիշի 34 CF 575 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդի խճուղուց դեպի Դավիթաշենի կամուրջ ընթանալիս, կամրջի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 15 հատուկ հրշեջ- փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով և ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը՝ Լևոն Շահինյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև «Երքաղլույս ՓԲԸ»-ի աշխատակիցները, ովքեր հոսանքազրկել էին էլեկտրասյունը: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր