14-ամյա վարորդը խոշոր ավտովթարի պատճառ է դառնում. տեսանյութ
Բրազիլիայի մայրուղիներից մեկում մայրն ու 14-ամյա որդին ավտովթարի էին ենթարկվել: Բանն այն է, որ դեռահաս վարորդը ժամանակին շրջադարձ չէր կատարել և որոշել էր հետ վերադառնալ՝ ձախ թեքվելու համար: Սակայն հետընթացի ժամանակ նրան բախվել էին մի քանի մեքենաներ, որոնք այդ պահին ընթանում էին մայրուղով, իսկ գիշերային վատ տեսանելիության պայմաններում նրանք չէին նկատել մեքենան:
Բախման հետևանքով 14-ամյա վարորդի մեքենան այրվել էր: Շղթայական ավտովթարի հետևանքով մի քանիսը լուրջ այրվածքներ էին ստացել, սակայն նրանց հաջողվել էր փրկվել, իսկ մայրն ու որդին մահացել էին:
Ներկայացնում ենք տեսանյութը: