Հոսքաչափերի հանձման պաշտոնական արարողություն՝ Արարատի մարզում
Փետրվարի 24-ին Արարատի մարզի Մասիսի շրջանի Սայաթ-Նովա համայնքում տեղակայված «Մասիսձուկ» ձկնային տնտեսությունում տեղի կունենա ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ՀՀ Բնապահպանության նախարարության կարողությունների հզորացման նպատակով տրամադրվող հոսքաչափերի հանձման պաշտոնական արարողությունը:
Վերջին սերնդի հոսքաչափերն օգտագործվելու են ՀՀ Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրերի օգտագործման մոնիթորինգի իրականացման նպատակով: