Լույս է տեսել Հայաստանում բարձրագույն կրթության ներառականության վերաբերյալ զեկույց
Լույս է տեսել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար բուհերի ֆիզիկական և ծրագրային մատչելիության, ինչպես նաև ակադեմիական ներառականության վերաբերյալ անցկացված հետազոտության արդյունքների զեկույցը, որի շնորհանդեսը կլինի վաղը:
Ուսումնասիրությունն իրականացրել է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ նպատակ ունենալով վերհանել բոլոր այն խոչընդոտները, որոնց պատճառով հաշմանդամություն ունեցող անձը դուրս է մնում բարձրագույն կրթության համակարգից, կամ լիարժեք մասնակցություն չի ունենում ուսանողական կյանքում: