Հռոմի Պապը համաձայնել է այցելել Ուկրաինա
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը համաձայնել է այցելել Ուկրաինա: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Անվտանգության խորհրդի՝ Գերիների ազատագրման կենտրոնի ներկայացուցիչ Յուրի Տանդիտը «5-րդ Ալիքի» եթերում:
«Ես մի քանի օր առաջ վերադարձել եմ Վատիկանից, ուր մենք հանդիպել ենք Ֆրանցիսկոսի հետ: Երկու օր առաջ նախագահ Պորոշենկոյի կողմից նամակ-հրավերը հանձնվել է նրան, և նա մեզ ասել է, որ կայցելի Ուկրաինա: Այդ առիթով ուզում եմ ուկրաինացիներին շնորհավորել, որ Հռոմի Պապը, ով ազոթում է մեր երկրի խաղաղության համար, կգա մեզ մոտ»,-ասել է նա: